Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Առաջին բուժօգնություն երեխային

Առաջին բուժօգնություն երեխային

Եթե երեխան վիրավորվում է, մեղքը հիմնականում ծնողներինն ու մեծահասակներինն է, քանի որ անտեսում ենք անվտանգության տարրական նորմերը:

Ծանոթ պատմություն է. մայրը  տաք  կաթսան կամ թեյնիկը թողել է սալօջախի ծայրին, կամ հայրիկը եռման սուրճը  թողել է սեղանին ու անուշադրության մատնել: Իսկ փոքրիկներին միշտ էլ  չափազանց հետաքրքրում է, թե այդ ինչ են անում մեծերը, ինչ են ուտում կամ խմում: Ու նման ճանաչողական փորձերը հիմնականում անցանկալի ավարտ են ունենում: Երեխան հետաքրքրասիրության հետևանքով այրվածքներ է ստանում, թունավորվում, վնասվում:

Թողնենք  մեծերին խորհուրդ ուղղելը, որ պետք է անվտանգություն ապահովել փոքրիկի համար, չէ որ նրա հետաքրքրությունների ու ճանաչողության, իմացության ծարավն այդ տարիքում անսահման է: Բնականաբար, անցանկալի է երեխային պատահող  յուրաքանչյուր բան, որը կարող է  նրան ցավ ու հետագայում էլ տհաճություն պատճառել: Ամեն մարդ, անկախ մասնագիտությունից, պետք է իմանա, թե ինչ կերպ կարող է առաջին օգնություն ցույց տալ տուժած փոքրիկին:

Ուրեմն, եթե երեխան նման արարքի հետևանքով,  ասենք, վնասել է գլուխը, ապա պետք է նրան ուղիղ, հարթ տեղ պառկեցնել, վնասված մասին սառը թրջոց դնել ու տաքանալուն պես կրկին արագ-արագ փոխել այն: Եթե երեխան գլխապտույտ ու սրտխառնոց ունի, ապա անմիջապես շտապօգնություն կանչեք:

Եթե երեխան ինչ-որ բանից այրվածք է ստացել (տաք կաթսա, ջուր, սուրճ), ապա առանց հապաղելու այրված հատվածը սառը ջրով ցողեք, ինչը կմեղմի ցավն ու մրմուռը: Առաջին բուժօգնության որակից էապես կախված է այրված հատվածի ապաքինումը: Իսկ երբեմն ժամանակը կորցնելու, ինչպես նաև այրվածքների հետևանքով առաջացած բարդությունները կարող են  ծանր հետևանքներ ունենալ:Լինում են դեպքեր, երբ ոչ գրագետ օգնության պատճառով պատահարը մահվան ելքով է ավարտվում: Այրվածքային հիվանդությունները ծանր ընթացք են ունեում: Վնասված հյուսվածքների վերականգնումը շատ ժամանակ է պահանջում: Փոքրիկ հիվանդը ցավեր է ունենում, իսկ ամենից շատ այրվածքների հետևանքները ծանր են տանում 24 ամսականից փոքր երեխաները:

Ուրեմն, եթե երեխան այրվածք է ստացել, ապա հարկավոր է առաջին հերթին հանել հագուստը, եթե այն կա, ապա, հանգստացնող որևէ միջոց տալ: Յուղոտ քսուքներ կիրառելը ճիշտ չէ այդ պահին, քանի որ մաշկի վրա կարող է հաստ պաշտպանական թաղանթ գոյանալ, որը կփակի օդի մուտքը, հետևաբար վերքը չի հովանա: Չի կարելի նաև ձիգ փաթաթել այդ հատվածը: Ուրեմն, եթե այրվածքի հետ գործ ունեք, ապա պետք է դրա վրա մաքուր, խոնավ վիրակապ դնել` առանց կապելու:  Բացի այդ, այրվածքից առաջացած բշտերը ոչ մի դեպքում չի կարելի ծակել կամ տրաքացնել: Եթե այրվածքը խորն է, ապա շտապօգնություն կանչեք: Մինչ այն տեղ կհասնի, այրված հատվածը ստերիլ թանզիֆով ծածկեք: Որևէ բան ցանել կամ քսել հարկավոր չէ:

Եթե փոքրիկի շնչափողի մեջ  մանր իր է ընկել, ապա փորձեք  նրան ինչ-որ հազացնող միջոց տալ, ու  եթե իրի պատճառով հազում է, ապա ոչ մի դեպքում մի փորձեք հազը կանգնեցնել: Երեխային գլուխը կախած դիրքով հենեք ձեր ծնկներին  և թեթևակի թփթփացրեք թիկունքին: Այս դիրքը  հնարավորություն կտա ազատվելու օտար մարմնից: Եթե չստացվի, ապա շտապօգնություն կանչեք:

Եթե երեխան  լվացքի հեղուկ կամ քացախ է  խմել, ապա  մինչ շտապօգնության գալը երեխային շատ ջուր կամ հանքային ջուր խմացրեք, այնքան, որ նա կարողանա փսխել:

Եթե փոքրիկն ականջի մեջ իր է մտցրել, ապա մի փորձեք ինքնուրույն հանել այն, քանի որ չի բացառվում, որ վնասեք թմբկաթաղանթը: Դա պետք է անի միմիայն բժիշկը: Իսկույն երեխային տարեք բժշկի: Եթե երեխան կոճակ է մտցրել  քթի մեջ, ապա ազատ քթանցքը սեղմեք ու թողեք, որ երեխան քթով ուժեղ արտաշնչի: Եթե իրը խորը չի մտել, ապա դուրս կգա անմիջապես, իսկ եթե չստացվի, ապա բժիշկ կանչեք ու հետևեք, որ երեխան այդ ընթացքում շնչի միայն բերանով, հակառակ դեպքում հնարավոր է, որ ներշնչման հետ այն ավելի խորը գնա:

Եթե փոքրիկն ինչ-որ բանով ինքն իրեն վնասել է, կտրել է  կամ էլ քերծել, ապա վնասված մասն իսկույն մշակեք ջրածնի գերօքսիդով: Վերքի եզրերը բրիլիանտի կանաչով մշակեք, ապա վիրակապ դրեք: Եթե վերքը խորն է, ապա դիմեք մասնագետի:

Եթե երեխան դեղահաբ է կուլ տվել, ապա շատ արագ երեխայի մոտ փսխում առաջացրեք: Դրա համար մատի վրա խոնավ անձեռոցիկ փաթաթեք  ու սեղմեք լեզվարմատի մոտ: Փորձեք երեխայից իմանալ, թե ինչ դեղ է կուլ տվել ու քանի հատ: Եթե երեխայի մոտ քնատություն է առաջանում, թուլություն կամ էլ գրգռվածություն, ապա դա թունավորման նշան է, իսկույն շտապօգնություն կանչեք:

Եթե փոքրիկը ինչ-որ իր է կուլ տվել, ապա, եթե այն կլոր է` չի վնասի կերակրափողն ու մի քանի ժամից կղանքի հետ դուրս կգա, իսկ եթե իրը սրածայր է, ապա հնարավոր է, որ այն վնասի կերակրափողը , աղիքները կամ ստամոքսը: Եթե երեխան բողոքի փորացավից , ապա անպայման շտապօգնություն կանչեք: Ոչ մի դեպքում լուծողական չտաք:Կերակրեք խորոված խնձորով, կարտոֆիլի խյուսով, ապուրներով :

Հետևեք երեխաներին,   նրանց հասանելի մակերեսներից ու տարածքներից հեռացրեք վտանգ ներկայացնող ամեն ինչ:

Հետաքրքիր փաստեր

  1. Պարզվում է` մեր մոլորակի վրա յուրաքանչյուր երրորդ երեխան լույս աշխարհ է գալիս կեսարյան հատման եղանակով:

  2. Նորածինների միայն 10%-ն է լույս աշխարհ գալիս նշված ժամանակին, մնացածները կա՛մ շուտ, կա՛մ ուշ են ծնվում:

  3. Ամենաշատ ծնունդներ լինում են երեքշաբթի օրը, ամենաքիչը` շաբաթ ու կիրակի:

  4. Երկվորյակներ հիմնականում ծնվում են այն ընտանիքներում, որտեղ  նախորդ սերունդներն ունեցել են երկվորյակ: Միջինը` մայրերի 3%-ն է երկվորյակ ունենում:

  5. Ծննդաբերությունների թվով ռեկորդակիր է համարվում  բրիտանացի Էլիզաբեթ Գրինհիլը: Նա ծննդաբերել է 38 անգամ, լույս աշխարհ է բերել 7 տղա և 32 աղջիկ:

  6. Ամենաշատ երեխա ունեցել է ռուս գյուղացի Ֆեդորա Վասիլևան, որը, պաշտոնական տվյալների համաձայն, 69 երեխա է ունեցել 1725-1769 թթ.: Կինը ծննդաբերել է 27 անգամ, ունեցել 16 երկվորյակ, 7 եռյակ և 4 անգամ` քառյակ:

  7. Ամենախոշոր երեխան ծնվել է 10,2 կգ քաշով ու 76 սմ բոյով: Նրա մայրն իտալուհի Կարմելինա Ֆեդելեն էր:

  8. Ամենափոքրիկ երեխան ծնվել է Իլինոյս նահանգի Լոյոլի համալսարանի բժշկական կենտրոնում: 2004-ին ժամանակից շուտ լույս աշխարհ եկավ 260 գ քաշով աղջիկ: Նա արդեն մեծացել է ու հասակակիցներից չի տարբերվում:

  9. Հղիի հարպտղային հեղուկն այնքան աղի է, որքան օվկիանոսի ջուրը:

  10. Աշնանն ու ձմռանը բեղմնավորած երեխաներն  ավելի բարձր ինտելեկտ են ունենում, քան տաք եղանակին բեղմնավորածները:

  11. Արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծնված երեխաներն ամենից շատ Ավստրալիայում են:

  12. Կորեայում ներարգանդային կյանքը տարիք է համարվում:  Հետևաբար, կորեացիները  փաստաթղթերով մեկ տարով իրենց այլ երկրների հասակակիցներից մեծ են:

  13. Իսկ Հնդկաստանում երեխայի ծննդյան օր է համարվում նրան բեղմնավորելու օրը:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Ախտորոշում
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am
Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...

Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Բժշկի ընդունարանում
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Բժշկի ընդունարանում
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի...

ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից
ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...

ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am
Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...

Հղիություն, ծննդաբերություն
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ
Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...

Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:

Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:


Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Հոգեկան առողջություն Սալուտեմ 3.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ